Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը խոսել է ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» իր ձախողված տեղափոխության մասին:
Հիշեցնենք, որ պորտուգալացին կարող էր հայտնվել «կարմիր սատանաների» ճամբարում, սակայն մադրիդյան ակումբը բաց չթողեց հարձակվողին:
«Ես ոչինչ չեմ լսել «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին: Նախագահն է զբաղվել այդ հարցերով»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում Marca-ն: