Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հրաժարվելու համար։
«Եթե նայենք այն ակումբներին, որտեղ խաղում են Մեսսին, Ռոնալդուն և Մբապպեն, ապա կտեսնենք, որ դրանք ակումբներ են, որոնք փող են վատնում:
Իհարկե, կցանկանայինք, որպեսզի նրանք գան, բայց անցյալ տարի ևս նրանք չկային։ Մբապպեն մնաց մի առաջնությունում, որը մրցունակ չէ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Triball Football-ը։