Յան Օբլակը կարող է բաց թողնել «Սելտայի» դեմ հանդիպումը

«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության «Սելտայի» դեմ թիմի հաջորդ հանդիպումը։ Ինչպես հայտնում է Marca-ն՝ այսօրվա մարզումը ցույց կտա, թե արդյոք սլովենացին կարող է մասնակցել այսօր երեկոյան կայանալիք խաղին։

Օբլակը թեթև վնասվածք է ստացել, որը կասկածի տակ է դնում նրա մասնակցությունը «Սելտայի» հետ հանդիպմանը։ Եթե ​​սլովենացին չկարողանա խաղալ, ապա մադրիդցիների կազմում կլինի պահեստային դարպասապահ Անտոնիո Գոմիսը։

Հիշեցնենք, որ «Ատլետիկո» – «Սելտա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: