Ֆաբիո Միրետտին հայտարարել է, որ իր կուռքը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստն է

«Յուվենտուսի» 19-ամյա կիսապաշտպան Ֆաբիո Միրետտին խոստովանել է, որ իր կուռքը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն է։

«Երբ ես առաջին անգամ սկսեցի ֆուտբոլ խաղալ, իմ կուռքը Պավել Նեդվեդն էր, ով այժմ մեր փոխնախագահն է:

Հետո, մեծանալով, ես փոխեցի իմ դիրքը խաղադաշտում, և այժմ իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Կևին դե Բրույնեն է։

Ես եկա «Յուվենտուս», երբ ութ տարեկան էի և երիտասարդական թիմերի միջով հասա հիմնական կազմ: Ես մանկուց «Յուվեի» երկրպագու եմ», – Միրետտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: