Էդին Ջեկոն դեմ է Ռուսաստանի դեմ ընկերական խաղի անցկացմանը

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ թիմը պետք է ընկերական խաղ անցկացնի Ռուսաստանի ընտրանու հետ։

«Ես դեմ եմ խաղին, քանի դեռ տուժում են անմեղ մարդիկ։ Ես միշտ բացառապես խաղաղության կողմնակից եմ եղել և ցանկանում եմ համերաշխ լինել Ուկրաինայի ժողովրդի հետ նրանց համար այս դժվարին պահերին»,- ասել է Ջեկոն։

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում։ Նոյեմբերին ռուսները նաև կհանդիպեն Իրանի հավաքականի հետ։