Բրայան Կրիստանտեն մոտ է «Ռոմայի» հետ համաձայնության գալուն

«Ռոմայի» կիսապաշտպան Բրայան Կրիստանտեն մոտ է հռոմեացիների հետ պայմանագիրը երկարաձգելուն, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Սպասվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Մրցաշրջանում 27-ամյա իտալացին կվաստակի 3 միլիոն եվրո։

Կրիստանտեի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 6 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։