Պյոտր Զելինսկին հրաժարվել է տեղափոխվել ԱՊԼ

«Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին տրանսֆերային պատուհանի վերջին օրը հրաժարվել է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուց, հայտնում է Sky Sport Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա լեհը չի ցանկացել խաղալ մի ակումբում, որը գտնվում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի միջնամասում։

Զելինսկին «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականի օգոստոսից։ Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Լեհի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։