Սիմոնե Ինձագին խոսել է Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղի մասին

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բավարիայի» դեմ կայանալիք խաղից առաջ խոսել է խաղից ունեցած սպասելիքների մասին։

«Հասկանում ենք, որ խմբից դուրս գալու համար 10 միավորը բավարար կլինի, բայց այժմ դա անելն ավելի դժվար է, քան նախկինում։

Մենք «Ինտերն» ենք, ունենք հնարավորություն խաղալ «Բավարիայի»՝ մրցաշարի երեք գլխավոր ֆավորիտներից մեկի հետ։

Սադիո Մանեն հիանալի ֆուտբոլիստ է։ Նա չափազանց ինտենսիվ է գործում հարձակման գծում ու պաշտպանությունում։ Սադիոն մրցակցին միշտ անհանգստացնում է»,- Ինձագիի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։