ՊՍԺ-ի նախագահ. «Որոշ ակումբներ 1,8 միլիարդ եվրոյի պարտք ունեն, դա վտանգավոր է ֆուտբոլի համար»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին առանձին ակումբների հսկայական պարտքերը վտանգ է անվանել ֆուտբոլի համար։

«Որոշ ակումբներ 1,8 միլիարդ եվրոյի պարտք ունեն, դա վատ է: Փառք Աստծո, որ մենք պարտք չունենք: Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մենք, իհարկե, գումար ենք կորցրել, բայց թաքցնելու ոչինչ չունենք: Մյուս ակումբները մեծ պարտքեր ունեն։ Եվ դրա մեջ է ռիսկը, վտանգը ֆուտբոլի համար:

Որոշ նախագահներ տարիներ շարունակ պաշտոնավարել են ու հեռացել՝ պարտքեր թողնելով իրենց իրավահաջորդներին։ Եվ այդպես շարունակվեց երկար տարիներ։ Կարծում եմ՝ սա վտանգ է ֆուտբոլի համար։ Մենք պետք է զգույշ լինենք և անհանգստանանք այս հարցում, քանի որ դա մեծ վտանգ է, որը կարող է ոչնչացնել ֆուտբոլը։ Մեզ անհրաժեշտ են կանոններ՝ պաշտպանելու ակումբները, պաշտպանելու ֆուտբոլը Եվրոպայում նման պարտքերի հետ կապված աղետից»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։