«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է կարիերան շարունակել ԱՄԷ առաջնությունում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիներն առաջարկ են ստացել «Ալ-Շարջա» ակումբից։ Բոսնիացի ֆուտբոլիստին առաջարկվել է 3 տարվա պայմանագիր։
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի կիսապաշտպանը: Անձամբ Պյանիչը հետաքրքրված է առաջարկով։ Գործարքը կարող է կայանալ առաջիկայում: