Մասիմիլիանո Ալեգրին՝ Պոգբայի՝ ԱԱ-2022-ին մասնակցության մասին. «Դա իմ խնդիրը չէ»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է մենիսկի վիրահատության ենթարկվել։

«Այսօր առավոտյան Պոլը որոշեց վիրահատել։ Ակնկալում եմ, որ նա մեզ մոտ կվերադառնա հունվարին։  Արդյոք Պոգբան կխաղա՞ աշխարհի առաջնությունում: Դա իմ խնդիրը չէ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

29-ամյա ֆրանսիացին վնասվածք էր ստացել հուլիսին թիմային մարզման ժամանակ։ Ի սկզբանե նա հրաժարվել էր վիրահատությունից՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։