ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպմանն ընդառաջ կիսվել է թուրինյան ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի մասին իր կարծիքով։
«Վլահովիչը հիանալի հարձակվող է, նա իր սերնդի լավագույններից մեկն է և կարող է նույնիսկ ավելին անել, նա մեծ ներուժ ունի:
Դուշանն արդեն իրեն շատ լավ է դրսևորել։ Ժամանակը ցույց կտա, բայց ես չեմ կարծում, որ շատ կսխալվեմ, եթե ասեմ, որ Վլահովիչն առաջիկա տարիներին կդառնա բարձրակարգ հարձակվող»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
ՊՍԺ – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Փարիզում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։