«Յուվենտուսը» հրապարակել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի՝ «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղի համար հայտացուցակը։
22 ֆուտբոլիստից բաղկացած ցուցակում չեն ընդգրկվել ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Անխել դի Մարիան՝ սրունքի մկանի հետ կապված խնդիրների պատճառով, դարպասապահ Վոյցեխ Շչեսնին, ով վնասել էր կոճը օգոստոսի 31-ին «Սպեցիայի» դեմ խաղում, և կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով հուլիսին վնասել էր մենիսկը։
«Յուվենտուս»
Դարպասապահներ՝ Պերին, Պինսոլյո, Գարոֆանի
Պաշտպաններ՝ Դե Շիլյո, Բրեմեր, Դանիլո, Կուադրադո, Ալեքս Սանդրո, Բոնուչչի, Ռուգանի, Գատի
Կիսապաշտպաններ՝ Լոկատելլի, Մակքենի, Կոստիչ, Միրետտի, Ռաբիո, Սուլե, Պարեդես
Հարձակվողներ՝ Վլահովիչ, Միլիկ, Քին, Ֆաջոլի
ՊՍԺ – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։