«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այն մասին, որ քննադատներն ու բուքմեյքերները մադրիդյան թիմին չեն համարում Չեմպիոնների Լիգայի այս խաղարկության ֆավորիտ՝ նախապատվությունը տալով «Լիվերպուլին», «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ին և «Բավարիային»։
«Ես չեմ զարմանում, որ բուքմեյքերները մեզ այդքան ցածր են գնահատել։ Ես սա լավ նշան եմ համարում, անցյալ տարի մեզ հաղթելու էլ ավելի քիչ շանսեր տվեցին։ Բայց այս տարի մենք ավելի ուժեղ ենք դարձել։
Կարծում եմ, որ այս խաղարկությունում ամեն ինչ կլինի այնպես, ինչպես նախորդ անգամ. մենք կպայքարենք մինչև վերջ, և հուսով եմ, որ կկարողանանք մրցել մինչև վերջին եզրափակիչը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» ՉԼ-ի եզրափակչում հաղթեց «Լիվերպուլին» 1:0 հաշվով՝ մինչ այդ մրցաշարից դուրս թողնելով ՊՍԺ-ին, «Չելսիին» և «Մանչեսթեր Սիթիին»: