Վինիսիուս Ժունիորը ստացել է իսպանական անձնագիր

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն իսպանական անձնագիր է ստացել, հայտնում է Marca-ն:

Այժմ 22-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայում լեգեոներ չի համարվի։ Իսպանիայում գործող կանոնները թույլ են տալիս ոչ ավելի, քան երեք հոգի Եվրամիությունից դուրս գտնվող երկրներից ընդգրկել թիմի հայտացուցակում։

Բրազիլացու գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ հաշվարկված է մինչև 2024 թվականը։ Կողմերը երկար ժամանակ է՝ բանակցում են նոր համաձայնագրի շուրջ, որը նախատեսված կլինի մինչև 2027 կամ 20208 թվականը։