Ռոմելու Լուկակուն բուժման նպատակով մեկնել է Բելգիա

Ռոմելու Լուկակուն լքել է «Ինտերի» ճամբարը. նա մեկնել է Բելգիա, որտեղ բուժման կարճ կուրս կանցնի, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ավելի վաղ բելգիացի հարձակվողի մոտ ախտորոշվել էր ձախ ազդրի սալջարդ։

Ռմբարկուի մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բավարիայի» հետ սեպտեմբերի 7-ին կայանալիք հանդիպմանը մեծ հարցականի տակ է:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրել է 3 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։