Ռաֆայել Լեաուն «Միլանից» աշխատավարձի հնգապատիկ բարձրացում է պահանջում

«Միլանը» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Ռաֆայել Լեաուին, հայտնում է Calciomercato-ն:

Սակայն 23-ամյա ֆուտբոլիստը սպասում է աշխատավարձի զգալի բարձրացման։ Գործող պայմանագրով նա տարեկան ստանում է 1,5 մլն եվրո, իսկ նոր համաձայնագրով ցանկանում է ստանալ 7,5 մլն։

Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Ա Սերիայի այս մրցաշրջանում հարձակվողը 5 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։