«Լեսթերի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն արձագանքել է տեսակրկնությունները դիտելուց հետո մրցավարների կայացրած որոշումներին։
«Ասում եմ որպես «Լեսթերի» երկրպագու. VAR-ի այս որոշումները խլում են ֆուտբոլի կյանքը և ուրախությունը»,- գրել է Լինեկերը Twitter-ում:
Լինեկերն այս թվիթը գրել է այն բանից հետո, երբ մրցավարը չի հաշվել «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիսթերի գոլը Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի «Լեսթերի» դեմ խաղում։ Երկրորդ խաղակեսի սկզբում Մակ Ալիսթերը տուգանային հարվածից հեռահար գոլի հեղինակ դարձավ, սակայն մրցավարը VAR-ի օգնությամբ խաղից դուրս գրանցեց մեկ այլ ֆուտբոլիստի մոտ։