Յոսիպ Իլիչիչ. «Ես դեռևս չեմ հեռանում ֆուտբոլից»

Կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը հրաժեշտ է տվել «Ատալանտայի» երկրպագուներին: Օգոստոսի 31-ին ավարտվեց ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ։

«Ինձ մոտ կմնան միայն ամենավառ հիշողությունները: Եվրագավաթային երեկոները մեր ամենահիշարժան խաղերն էին: Դրանց հետ քիչ բան կարելի է համեմատել, նույնիսկ Իտալիայի գավաթի եզրափակիչը, որը մենք չհաղթեցինք: Մենք՝ ֆուտբոլիստներս, ապրում ենք այսպիսի պահերի համար։

Ես դեռ չեմ հեռանում ֆուտբոլից: Անպայման կշարունակեմ խաղալ: Ո՞ւր կտեղափոխվի Իլիչիչը; Ես դեռ չգիտեմ։ Բայց ես հաստատ գիտեմ, որ ցանկանում եմ շարունակել ֆուտբոլ խաղալ»,- գրել է Իլիչիչը սոցիալական ցանցերում։