Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» երկրպագուներին

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Չելսիին» միանալուց հետո հրաժեշտ է տվել «Բարսելոնայի» երկրպագուներին:

«Կուլես, ես ձեզ հետ 6 ամիս եմ անցկացրել։ Սակայն կարծես 6 տարի է անցել։ Այն ամբողջ սերը, որ ստացել եմ, աննկարագրելի է հատկապես այս օրերին։

Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և հուսով եմ, որ շուտով կտեսնվենք: Շնորհակալություն, դուք իսկական ընտանիք եք»,- գրել է հարձակվողը սոցցանցերի իր էջերում;