«Բարսելոնայի» նորեկ Մարկոս Ալոնսոն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ, հայտնում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ 31-ամյա իսպանացին խզել էր պայմանագիրը «Չելսիի» հետ և միացել «Բարսային»:
Լոնդոնյան ակումբում 6 տարվա ընթացքում Ալոնսոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 212 հանդիպում, դարձել 29 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Լա Լիգայի շրջանակում «Բարսան» կխաղա «Սևիլիայի» հետ։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։