«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Էվերթոնի» հետ դերբիից առաջ խոսել է կադրային իրավիճակի մասին:
Նախօրեին Դիոգու Ժոտան, ով հուլիսի սկզբից բացակայում էր ազդրի հետ կապված խնդրի պատճառով, վերսկսել է մարզումները։ Նաև Դարվին Նունյեսն է կազմ վերադարձել երեքխաղյա որակազրկումից հետո:
«Ժոտան, հավանաբար, առաջին անգամ կլինի կազմում։ Նա մարզվել է երեկ և կմարզվի այսօր։ Պետք է որոշում կայացնենք, թե արդյոք նա կխաղա հաջորդ հանդիպմանը։
Եթե որոշենք, որ նա խաղալու է, ապա առաջին անգամ մեր տրամադրության տակ կլինեն հինգ հարձակողական ֆուտբոլիստներ։ Դա նման է Սուրբ Ծննդին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo -ն։
«Էվերթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:30-ին։