«Բարսելոնայի» նորեկ Էկտոր Բելյերինը խոստովանել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է կատալոնական ակումբ տեղափոխվելու մասին։
«Դա այն բաներից է, որ բոլորը հույս ունեն մի օր անել: Սակայն տարբեր պատճառներով դա տեղի չի ունենում։ Անկեղծ ասած, այս տարի ամենաքիչն էի սպասում, որ կլինեմ այստեղ, բայց շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն։ Այն տղան, ով գնացել էր 16 տարեկանում, չի համապատասխանում 27-ամյա Բելյերինին, ով վերադարձել է:
Ես շատ հպարտ և երախտապարտ եմ բոլոր նրանց, ում հանդիպեցի այս ճանապարհին: Նրանք ինձ դարձրին այնպիսին, ինչպիսին ես կամ այսօր: Բոլորովին այլ մարդ է վերադառնում, բայց, ինչպես միշտ, ֆուտբոլ խաղալու նույն ոգևորությամբ»,- ասել է պաշտպանը: