«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատել իր թիմի պաշտպանական խաղն այս մրցաշրջանում:
Մանկունիանցիները երեք հաղթանակ տարան վերջին երեք հանդիպումներում, որոնցում բաց են թողել ընդամենը մեկ գնդակ։
«Պաշտպանությունում խա՞ղը։ Ես տեսնում եմ, որ ամբողջ թիմը կոլեկտիվ է պաշտպանվում։ Դա հեշտացնում է պաշտպանների գործը:
Պաշտպաններն օգնում են միմյանց, ամեն ինչ անում են միասին, ուստի լավ խաղ են ցուցադրում։ Մրցակիցները դժվարանում են գոլային պահեր ստեղծել: Սա այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք խաղադաշտում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը: