«Չելսին» երկարաձգել է Արմանդո Բրոյայի հետ պայմանագիրը

Հարձակվող Արմանդո Բրոյան երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ։

Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը, հայտնում է «ազնվականների» պաշտոնական կայքը։

Բրոյան լոնդոնյան ակումբի ակադեմիայի սան է։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողն ԱՊԼ-ում երեք հանդիպում է անցկացրել: