«Չելսին» մոտ է պաշտպան Ռիս Ջեյմսի հետ նոր պայմանագիր կնքելուն:
Ինչպես հայտնի է դարձել The Times-ին՝ 22-ամյա անգլիացին երկարաժամկետ համաձայնագիր կկնքի։ Այս մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս շաբաթ ակումբի ակադեմիայի սանի հետ բանակցություններն արագացել են։ Ջեյմսի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Այս մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։