Թոմաս Տուխել. «Օբամեյանգը կարող է մեզ գոլեր բերել»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունն իր թիմ։ Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետը նախկինում հարձակվողի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»:

«Մենք գիտենք, թե ինչ կարող է մեզ տալ Օբամեյանգը։ Նա ուրախ է, որ վերադարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգա: Օբամեյանգը կարող է մեզ գոլեր բերել, որակյալ աշխատանք, արագություն և շատ այլ բաներ»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ գաբոնցի ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել 12 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից»: