«Բետիսի» կիսապաշտպան Ուիլյամ Կարվալյոն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2026 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին մոտ է «Բետիսից» հեռանալուն։ 30-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Լիոնը», «Ֆեներբախչեն», «Նոթինգհեմ Ֆորեստը» և այլք։
Նախորդ մրցաշրջանում Կարվալյոն Լա Լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրած 73 խաղում նա խփել է 5 գոլ։