Պաշտոնական. Մարկոս Ալոնսոն հեռացավ Լոնդոնի «Չելսիից»

Լոնդոնի «Չելսին» և թիմի իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոն փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Բոլորը ցանկանում են շնորհակալություն հայտնել Մարկոսին՝ «Չելսիին» մատուցած ծառայությունների համար և մաղթել նրան ամենայն բարիք կարիերայի մնացած հատվածում»,- գրված է ակումբի տարածած հաղորդագրութան մեջ:

Հայտնի է, նաև որ Ալոնսոն այսօր՝ սեպտեմբերի 2-ին պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ: