«Էվերթոնի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը կարիերան կշարունակի Ֆրանսիայում։ «Լիլը» 29-ամյա պորտուգալացուն վարձակալել է մինչև հաջորդ ամառ։
Նախկինում Գոմեշը հանդես է եկել «Բենֆիկայում», «Վալենսիայում» և «Բարսելոնայում»: Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Գոմեշը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։