Միկել Արտետան հայտնել է, որ «Արսենալը» կարող էր ևս մեկ տրանսֆեր իրականացնել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ ակումբը փորձել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը ձեռք բերել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսին: 

«Մենք արեցինք առավելագույնը: Մինչև օրվա վերջ մենք պետք է ձեռք բերեինք այն ֆուտբոլիստներին, որոնց թիմը անհրաժեշտ էր համարում, բայց մենք չկարողացանք դա անել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։

Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլան» մերժել էր «Արսենալի» երեք առաջարկ՝ Լուիսի տրանսֆերի վերաբերյալ: Վերջին առաջարկը կազմել էր 30 մլն եվրո։