Մեմֆիս Դեպայը, գուցե միանա լոնդոնյան գրանդին

«Չելսին» առաջարկ է արել «Բարսելոնային» հարձակվող Մեմֆիս Դեպայի տրանսֆերի համար, հայտնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա հոլանդացու՝ լոնդոնյան ակումբ տեղափոխության տարբերակը համարվում է միանգամայն իրական։

Տրանսֆերի համար խոչընդոտ կարող է լինել այն, որ այս դեպքում կատալոնական ակումբի հարձակման գծում կմնան հինգ ֆուտբոլիստներ։

Իսպանական ակումբի ղեկավարությունը հարձակվողի տեղափոխության հարցում որոշում կկայավնի առաջիկա ժամերին։

Այս մրցաշրջանում Դեպայը կատալոնացիների կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամառային տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Մոսկվայի ժամանակով 01:00-ին: