Լուկա Մոդրիչը կարող է «Ռեալում» մնալ մինչև 2024 թվականը

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստ է հաջորդ ամռանը երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է AS-ը։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին խորվաթը «սերուցքայինների» հետ նոր համաձայնագիր էր կնքել՝ մինչև 2023 թվականի ամառը ժամկետով։

Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում ավարտել կարիերան։ Հաջորդ ամռանը կիսապաշտպանը կդիտարկի պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունը։

Այսպիսով, Մոդրիչը կարող է «արքայական» ակումբում անցկացնել ևս երկու մրցաշրջան։