«Չելսին» մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ռեկորդային գումար է ծախսել լոնդոնյան ակումբի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ այս ամառ «թոշակառուները» ծախսել են 322 միլիոն եվրո։ Սա պատմության մեջ մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի ծախսած ամենամեծ գումարն է:
Այս ամառ «Չելսին» պայմանագիր է կնքել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Ուեսլի Ֆոֆանան (81 միլիոն), Մարկ Կուկուրելլան (63 միլիոն), Ռահիմ Ստերլինգը (56 միլիոն), Կալիդու Կուլիբալի (38 միլիոն) և Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (12 միլիոն):