«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն ամփոփել է Անգլիայի առաջնության հինգերորդ տուրում «Լեսթերի» հետ հաղթական հանդիպման (1:0) արդյունքները։
Ֆուտբոլիստն այս հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակն է։«Մենք ունեինք հստակ խաղային ծրագիր, որին հավատարիմ մնացինք: Մենք ուշադրություն էինք դարձնում պաշտպանական գործողություններին, քանի որ հասկանում էինք, որ հանդիպման երկրորդ խաղակեսում մրցակիցը կփորձի ետ վերադարձնել բաց թողածը։ Մեզ համար հեշտ չէր, բայց մենք դա արեցինք: Ուրախ ենք ևս երեք միավոր վաստակելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում մանկունիանցիների մամուլի ծառայությունը։