Նորվեգական «Բուդե Գլիմտի» վինգեր Օլա Սոլբակենը համաձայնել է կարիերան շարունակել «Ռոմայում», Twitter-ի իր էջում գրել է Նիկոլո Շիրան։
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բոդե Գլիմտի» հետ ավարտվում է դեկտեմբերին, և կողմերը չեն երկարաձգի այն։
Սոլբակկենը հունվարին կտեղափոխվի «Ռոմա», ակումբը նրան առաջարկել է պայմանագիր մինչև 2027 թվականը։
Նախորդ մրցաշրջանում Սոլբակկենը մասնակցել է 25 խաղի՝ դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։