«Բենֆիկայի» պաշտպան Յան Վերտոնգենը պաշտոնապես միացել է «Անդերլեխտին»:
35-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի ամառ ժամկետով։ Տրանսֆերի արժեքը չի հաղորդվում։
Վերտոնգենը «Բենֆիկայում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ, պորտուգալական ակումբի մարզաշապիկով պաշտպանն անցկացրել է 89 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նախկինում նա պաշտպանել է նաև «Այաքսի» և «Թոթենհեմի» գույները։
Վերտոնգենը Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 139 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։