«Չելսիի» հարձակվող Միշի Բատշուային կարող է կարիերան շարունակել «Ֆեներբախչեում», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
28-ամյա բելգիացին կարող էր այս ամառ տեղափոխվել «Նոթինգհեմ Ֆորեստ», սակայն տրանսֆերը ձախողվեց, քանի որ փաստաթղթերը ժամանակին չէին ստորագրվել:
Հարձակվողի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2023 թվականին։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Բատշուային վարձավճարով հանդես էր գալիս «Բեշիքթաշում»: Նա թուրքական ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։