Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացավ «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։Այն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի համար դա Պրեմիեր լիգայում 133-րդ խաղն էր, որում նա գոլ բաց չի թողել։
Սա լավագույն ցուցանիշն է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահների շրջանում։
Նախկինում Թիմ Հովարդը և Էդվին վան դեր Սարը լավագույն ցուցանիշն ունեին առաջնությունում՝ անցկացնելով 132-ական «չոր» հանդիպում։ Նրանց հետևում է Պետեր Շմեյխելը (128):