Կառլո Անչելոտտի. «ԱՊԼ-ն առավելություն ունի այլ լիգաների նկատմամբ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգան առաջ է մյուս առաջնություններից։

«Չգիտեմ, թե դա երբ կդադարի: Բոլոր լիգաների, ոչ միայն իսպանականի նպատակն է մոտենալ նրանց՝ բարելավելով խաղի որակը, մթնոլորտը, նոր մարզադաշտեր՝ առանց բռնության։ Պրեմիեր Լիգան երկար ճանապարհ է անցել հեռուստատեսային իրավունքների վաճառքով, այն առաջ է անցել մյուս լիգաներից, լավ մթնոլորտ է, ոչ մի բռնություն, մթնոլորտը շատ լավ է, լեփ-լեցուն, ֆունկցիոնալ մարզադաշտերով:

Նրանք առավելություն ունեն: Մնացած լիգաների նպատակը պետք է լինի բարելավել այն բոլոր ասպեկտները, որոնք ես նշեցի»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն: