Ռուսաստանի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Անդրեյ Արշավինը մեկնաբանել է Մոսկվայի «Դինամոյի» 19-ամյա հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» ձախողված տրանսֆերը:
«Նա դեռ երիտասարդ է, ամեն ինչ դեռ առջևում է: Ցավում եմ, որ նրա տրանսֆերը չկայացավ։
Եթե «Չելսին» առաջիկայում կրկին ցանկանա գործարքն իրականացնել, ապա կես տարուց հնարավոր կլինի տարբերակ գտնել, իրականացնելու տրանսֆերը։
Զախարյանը ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի ամենատաղանդավոր ու հեռանկարային ֆուտբոլիստներից է»,- հայտնել է Արշավինը «Матч ТВ»-ին: