Ալան Ձագոևը տեղափոխվել է Կազանի «Ռուբին»

Կիսապաշտպան Ալան Ձագոևը համալրել է Կազանի «Ռուբինի» կազմը։

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Ձագոևն իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով և կխաղա 6-րդ խաղահամարի ներքո:

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն ամռանը լքեց Մոսկվայի ԲԿՄԱ-ն, որի կազմում հանդես էր գալիս 2007 թվականից: