«Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը ժամանել է Փարիզ

«Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը օգոստոսի 31-ին մեկնել է Փարիզ՝ ավարտելու իր տեղափոխությունը ՊՍԺ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Սեպտեմբերի 1-ին Սոլերը կներկայացվի որպես ՊՍԺ-ի նորեկ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 18 միլիոն եվրո, «Վալենսիան» որպես բոնուսներ կկարողանա ստանալ ևս 3 միլիոն եվրո։ 25-ամյա իսպանացին 5 տարվա պայմանագիր կկնքի ՊՍԺ-ի հետ։

Նախորդ մրցաշրջանում Կառլոս Սոլերը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։