«Չելսիի» և «Արսենալի» նախկին կիսապաշտպան Վիլիանը տեղափոխվեց «Ֆուլհեմ»:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 34-ամյա բրազիլացին արդեն բուժզննում է անցել և պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ։
2021 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի օգոստոսը նա հանդես է եկել հարազատ «Կորինտիանսում», որի հետ խզել է պայմանագիրը սոցիալական ցանցերում սպառնալիքների և վիրավորանքների պատճառով։