Կիսապաշտպան Իդրիսա Գեյեն ՊՍԺ-ից տեղափոխվել է «Էվերթոն»:
Սենեգալցի ֆուտբոլիստը վերադարձել է անգլիական ակումբ, որի կազմում հանդես է եկել 2016-ից 2019 թվականներին։
«Էվերթոնը» հայտարարել է, որ կողմերը պայմանագիր են ստորագրել, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Նա ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 111 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։