Պաշտոնական. Էկտոր Բելերինը խզեց պայմանագիրը «Արսենալի» հետ

«Արսենալը» համաձայնել է խզել պայմանագիրը պաշտպան Էկտոր Բելերինի հետ, հայտնում է ESPN-ը։

Լոնդոնյան ակումբի և 27-ամյա իսպանացու միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը, սակայն կողմերը պայմանավորվել են դադարեցնել համագործակցությունը մեկ տարի շուտ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի պաշտպանը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»: