Օգոստոսի 31-ին ՊՍԺ-ն Լիգա 1-ի 5-րդ տուրի խաղում ջախջախեց «Թուլուզին»՝ 3:0:
37-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Նեյմարը։ ՊՍԺ-ի կազմում 150-րդ հանդիպումն անցկացնող բրազիլացու համար այդ գոլը 109-րդն էր փարիզյան թիմի կազմում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Պեդրու Պաուլետային։
ՊՍԺ-ի կազմում ավելի շատ գոլ են խփել միայն Զլատան Իբրահիմովիչը (156), Կիլիան Մբապպեն (175) և Էդինսոն Կավանին (200):