«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց այլ ակումբ

«Սանդերլենդը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոյի հետ պայմանագիր կնքելու մասին:

Կոտ դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստը վարձակալությամբ նոր թիմ է տեղափոխվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով:

«Ես ինձ լավ և շատ դրական եմ զգում այս հնարավորության առթիվ, ուստի ուրախ եմ այստեղ լինելու համար: «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալը մեծ փորձ էր, բայց ես այստեղ եմ նոր մարտահրավեր ընդունելու համար և ցանկանում եմ ամեն ինչ անել ակումբին մեծ հաջողություններ բերելու համար»,- Դիալոյի խոսքերն է մեջբերում «Սանդերլենդի» մամուլի ծառայությունը։