Անհայտ անձինք փորձել են կողոպտել Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալի առանձնատունը, հավաստում է El Confidencial-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան։ Ավազակները զինված են եղել: Ֆուտբոլիստն ու նրա ընտանիքի անդամները այդ պահին տանն են եղել։
Միջադեպից հետո Կարվախալն անմիջապես դիմել է ոստիկանություն։