«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է թիմի արդյունքը Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում (1:1):
«Կարծում եմ՝ մենք արժանի էինք ոչ-ոքիից մի փոքր ավելիին, բայց վերջում նրանք նույնպես գոլ խփելու հնարավորություն ունեին, և մենք կպարտվեինք հանդիպմանը: «Վեսթ Հեմի» դեմ միշտ դժվար է խաղալ, նրանք ֆիզիկապես ուժեղ են։ Մենք լավ խաղացինք ստանդարտների ժամանակ, լավ տեղաշարժեցինք գնդակը և գոլ խփելու հնարավորություններ ստեղծեցինք»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում ВВС-ն:
«Թոթենհեմն» ԱՊԼ-ի հինգ տուրից հետո 11 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում։ «Վեսթ Հեմն» ունի չորս միավոր, լոնդոնյան ակումբը 14-րդ տեղում է։